211652_close_icon
views-count1161 դիտում article-date 17:35 16-05-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ֆինանսական այս կառույցի հետ մեր երկրի փոխգործակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն ընդյալնելու հնարավորությունների շուրջ և ընդգծել դրա համար առկա մեծ ներուժը։ Նշելով, որ մեր երկիրն ունի կայացած բանկային ու ֆինանսական համակարգ՝ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի և այն իրագործելու հնարավորությունների մասին, ինչը թույլ կտա ոչ միայն երկիրը դարձնել ավելի գրավիչ, այլև՝ ավելի որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր