հիմնական կայք
Լրահոս

Գյումրիում ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումները եզրափակել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի հոբելյանական համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրիում ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումները եզրափակել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի հոբելյանական համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Գյումրիում ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումները եզրափակեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի հոբելյանական համերգը:


Համերգը մեկնարկեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի՝ ՀՀ և ԵՊՀ օրհներգերի կատարմամբ:

Այնուհետև ներկայացվեց ԵՊՀ հիմնադրման պատմությունը, որից հետո հաղորդավարները ողջունեցին ներկաներին և շնորհավորեցին տոնական օրվա առթիվ:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված երիտասարդական երգի մրցույթում երրորդ հորիզոնականին արժանացած Գայանե Թադևոսյանի հեղինակային ստեղծագործությունը: Դրան հաջորդեց «Հոյ նազան» կատարումը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը հանդիսատեսին ներկայացրեց «Կյանք ու կռիվ» կատարումը՝ այսկերպ հիշատակելով հայրենիքի համար կյանքը զոհած առաջամարտիկներին:

Հայրենադարձության, հայրենիքի վերաշինության կոչ հնչեցրին «Հայաստան ջան» երգով Մանան Ասիկյանը և «Արև» երգով Անի Քոչարյանը:

Հաղորդավարները հիշատակեցին ԵՊՀ-ում ուսանած անվանի հայերին, որից հետո երգչախումբը կատարեց Գյումրիի հող ու ջրից ծնունդ առած Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը բեմ բարձրացավ Սայաթ-Նովայի երաժշտության ուղեկցությամբ:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհիները կատարեցին Լիլիթ Տեր-Վարդանյանի հեղինակային «Երազիդ ետևից» երգը:

Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության հիման վրա գրված երգով ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբն ավարտեց համերգային ծրագիրը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք