2656 դիտում
16:57 16-05-2019
Ամուլսարում հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները քննչական կոմիտեին կտրամադրվեն ամսվա վերջին
Մայիսի վերջին, ըստ նախնական պայմանավորվածության, քննչական կոմիտեին կտրամադրվեն «Էլարդ» ընկերության կողմից Ամուլսարի ներդրումային ծրագրի հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները: «[url=https://armenpress.am/arm/news/975034.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի:
«Ըստ այդ հետազոտության արդյունքների, քրեական գործը իր հանգուցալուծումը կստանա կամ կշարունակվի, կառավարությունը իր համապատասխան դիրքորոշումը կհայտնի: Պետք է սպասել վերջնական պատասխաններին», - ասաց նա` հավելելով, որ եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ կլինեն խնդիրներ, որոնք վերահսկելի են, »Լիդիան» ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը:
Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ հիդրոերկրաբանական հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է:
Նմանատիպ նյութեր
2202 դիտում
10:55 15-10-2014
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կցվել է քննչական կոմիտեին. լրագրողների սիրելի Մերի Սարգսյանի պաշտոնը ևս փոխվել է
1318 դիտում
14:18 09-07-2019
Քննչական կոմիտեն Ամուլսարում փորձաքննության վերջնական եզրակացությունը կստանա հուլիսի վերջին
Այս բաժնից
220 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
211 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
265 դիտում
17:47 24-04-2024
Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյանը