211652_close_icon
views-count2042 դիտում article-date 16:24 16-05-2019

Եթե ընկերությունը բնապահպանական խնդիր չի առաջացնում, շարունակելու է գործունեությունը. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Ամուլսարի ներդրումային ծրագրին։ Նա տեղեկացրեց, որ մայիսի վերջին նախնական պատկերը հստակ կլինի: Ըստ նախնական պայմանավորվածության՝ «Էլարդ» ընկերության կողմից մայիսի վերջին հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները հանձնվելու են Քննչական կոմիտեին: «Ըստ այդ հետազոտության արդյունքների՝ կառավարությունը համապատասխան դիրքորոշում կհայտնի: Պետք է սպասել վերջնական պատասխաններին»,- ընդգծեց փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը վերահաստատեց, որ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել: «Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, կամ այնպիսի խնդիրներ են, որոնք վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր