211652_close_icon
views-count1601 դիտում article-date 16:02 16-05-2019

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Նախատեսվում է օրենսդրական նախաձեռնությունն ուղղել Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրու­թյանը համապատասխանությունը որոշելու նպատակով, որից հետո դրական եզրակացության դեպքում այն կուղարկվի Ազգային ժողով` վավերացման համար»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ Հայաստանը արդեն 46 երկրների հետ համանման փաստաթղթեր է ստորագրել:

Նմանատիպ նյութեր