1742 դիտում
14:14 16-05-2019
«Բարսելոնան» Գրիզմանին տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել
Հայտնի են դարձել պայմանագրի մանրամասները, որոնք «Բարսելոնան» առաջարկել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
Կատալոնական ակումբը 28-ամյա ֆրանսիացուն 5-ամյա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 17 մլն եվրո աշխատավարձով:
«Ատլետիկոյում» Գրիզմանը վաստակում էր տարեկան 21 մլն եվրո: Եթե նա տեղափոխվի «Բարսելոնա», ապա աշխատավարձը կիջնի 4 միլիոնով: Սակայն կատալոնական ակումբում Գրիզմանը գովազդային գործարքներից ավելի շատ կվաստակի:
Հուլիսի 1-ից Գրիզմանի և «Ատլետիկոյի» միջև պայմանագրով հրաժարագինը 200 մլն եվրոյից կնվազի մինչև 120 մլն եվրո: Դրանից 20%-ը՝ 24 մլն եվրո, «Ատլետիկոն» կվճարի «Ռեալ Սոսյեդադին»՝ ֆրանսիացու նախկին ակումբին:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Գրիզմանը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մադրիդյան ակումբը, որտեղ հանդես էր գալիս 2014 թվականից:
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
17:50 28-12-2015
«Մանչեսթեր Սիթին» Մեսիին տարեկան 27 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել
5109 դիտում
18:46 16-02-2018
Չինական ակումբը Ինյեստային առաջարկել է տարեկան 35 մլն եվրո աշխատավարձ
7167 դիտում
21:57 12-11-2017
«Բարսելոնան» պատրաստվում է հունվարին գնել Կոուտինյոյին, իսկ ամռանը՝ Գրիզմանին
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը