211652_close_icon
views-count1400 դիտում article-date 14:30 16-05-2019

Ֆլեշմոբ՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում. մեկնարկել է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի պետական համալսարանն այսօր նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնք մեկնարկեցին ուսանողական ֆլեշմոբով: 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել: 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ: ԵՊՀ հիմնադրման օրվա կապակցությամբ Գյումրիում և Երևանում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Վարդանանց հրապարակում տեղի ունեցած ուսանողական ֆլեշմոբով, որը կազմակերպվել էր ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից: Ուսանողները տարբեր ոճերի երաժշտության ներքո հանդես եկան պարային կատարումներով՝ տոնական տրամադրություն փոխանցելով գյումրեցիներին և հրապարակում գտնվող զբոսաշրջիկներին: Ուսանողները նաև համալսարանի 100-ամյա գործունեության մասին պատմող տեղեկատվական գրքույկներ բաժանեցին անցորդներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր