211652_close_icon
views-count1445 դիտում article-date 16:13 16-05-2019

Կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2019-2023թթ գործունեության միջոցառումների ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների / գերակայությունների սահմանումը, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացումը, տարեց մարդկանց համար բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումը, նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության և կառավարման արդյունավետությունը և այլն։ Հարցի քննարկման ընթացքում նախարարները տեխնիկական փոփոխություններ իրականացնելու առաջարկներ ներկայացրեցին: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տվյալ տեխնիկական հարցերը շտկելու համար սահմանել 1 շաբաթ ժամկետ: «Ներկայացված բոլոր առաջարկներն էլ ընդունելի են: Առաջարկում եմ մեկ շաբաթ ժամկետ ֆիքսել վերջնական խմբագրական աշխատանքների ամփոփման համար, որովհետև ո’չ բանավեճային, ո’չ բովանդակային հարցեր չկան, տեխնիկական հարցեր են ընդամենը»,- ասաց փոխվարչապետ Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր