հիմնական կայք
Լրահոս

Կառավարությունը ԱԺ–ին 892,6 մլն դրամ կհատկացնի՝ աշխատավարձի, պարգևավճարների, գործուղումների և այլ ծախսերի համար

Կառավարությունը ԱԺ–ին 892,6 մլն դրամ կհատկացնի՝ աշխատավարձի, պարգևավճարների, գործուղումների և այլ ծախսերի համար Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշում կայացվեց ՀՀ ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Ազգային ժողովին հատկացնել 892 միլիոն 628 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 434 միլիոն 606 հազար դրամ, 9 ամսում՝ 695 միլիոն 809 հազ. դրամ:


Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավորների և 2 մշտական հանձնաժողովների թվի ավելացմամբ ՀՀ Ազգային ժողովի 2019թ. բյուջեում առաջացած պակասուրդով:

Նշվում է, որ «ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է 848,729.9 հազ. դրամ, այդ թվում՝ 4111 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 403,152.9 հազ. դրամ՝ պայմանավորված 59 հաստիքի ավելացմամբ և վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին վճարված վերջնահաշվարկներով։

4112 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով կհատկացվի 94,309.7 հազ. դրամ, 4222 «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով՝ 301,802.0 հազ. դրամ, որից 118,285.7 հազ. դրամը պայմանավորված պատգամավորների թվի և 183,516.3 հազ. դրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ։

4261 «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով կհատկացվի 3,265.3 հազ. դրամ, 4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով՝ 46,200.0 հազ. դրամ՝ պայմանավորված 27 պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման վճարի (16,200.0 հազ. դրամ) և 25 պատգամավորի բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման (30,000 հազ. դրամ) գումարներով։

«ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման իրականացման համար 5122 «Վարչական սարքավորումներ» հոդվածով անհրաժեշտ է 43,899.0 հազ. դրամ, որից 29,500.0 հազ. դրամը՝ համակարգիչներ և տպիչ սարքեր ձեռք բերելու և 14,399.0 հազ. դրամն աշխատասենյակների կահավորման նպատակով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք