211652_close_icon
views-count2207 դիտում article-date 14:06 16-05-2019

Հայաստանում գործազրկության դեմ պայքարի ծրագիրը կունենա ժամանակացույց և կոնկրետ թիրախներ

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին, որը մշակել է կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը: Տիգրան Ավինյան տեղեկացրեց, որ 2018թ. վերջի դրությամբ գործազրկությունը Հայաստանում կազմում է մոտ 20%: «Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են: 2018 թվականին ներդրված նոր մեթոդաբանության առումով միջգերատեսչական հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյուների վրա: Առաջինը՝ մարդկային կապտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը և երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Այս երեք ուղղություններով կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու»,- ասաց նա և խնդրեց գերատեսչություններին մինչև հունիսի 15-ը ներկայացնել ժամանակցույցը: «Միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են: Մեզ մնացել է սահմանել հստակ թիրախները, այսինքն` կոնկրետ թվային այն արդյունքները, որոնք ակնկալվում են ամեն միջոցառումից, և այն ժամանակացույցը, որով մենք ընթանալու ենք»,- նշեց փոխվարչապետը:

Նմանատիպ նյութեր