211652_close_icon
views-count1595 դիտում article-date 13:44 16-05-2019

Կառավարությունն առաջարկում է ավելացնել պատժախցում գտնվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալի նկատմամբ հավելյալ սահմանափակումներ կիրառելու առաջարկը: «Նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելել հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալն ու ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի, տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապը: Դատապարտյալը պետք է յուրաքանչյուրից օգտվելիս մանրամասն հիմնավորի դրանք»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Փաթեթով նախատեսվում է նաև ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի առնել ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը նախքան խախտումը կատարելը, այլ նաև, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր