211652_close_icon
views-count1504 դիտում article-date 10:37 16-05-2019

Նիկոլ Փաշինյանի ազգականի գործը կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է: «Մեզ հայտնի դարձավ, որ գործը ՀՀ քննչական կոմիտեն ուղարկել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին: Թերթի տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու ներկայացրել: Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր