հիմնական կայք
Լրահոս

ԱՄՆ-ի կոնգրեսում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կողմից ռուսական C400 ԶՀՀ-ներ գնելու դեպքում

ԱՄՆ-ի կոնգրեսում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կողմից ռուսական C400 ԶՀՀ-ներ գնելու դեպքում ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական խումբը ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել, եթե այդ երկիրը Ռուսաստանից գնի C-400 զենիթահրթիռային համակարգեր։


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարցերով կոմիտեի պաշտոնական կայքը, օրինագծի հեղինակները նշել են, որ չնայած նրան, որ Թուրքիան ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցն է համարվում, սակայն պետք է ընտրություն կատարի ամերիկյան ու ռուսական սպառազինությունների միջև։

«Եթե Անկարան գնի ռուսական C-400 համակարգեր, ԱՄՆ-ն պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ և հեռացնի այդ երկրին F-35 ծրագրից»,-մեջբերում է կայքը փաստաթղթի հեղինակներից մեկի՝ Մայքլ Մաքքոլի խոսքը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք