211652_close_icon
views-count2077 դիտում article-date 09:01 16-05-2019

Նոր դիմակայություն Արմեն Սարգսյանի և «Իմ քայլի» միջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի և ԱԺ մեծամասնության միջև ևս մեկ դիմակայություն է սպասվում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է այդ պաշտոնին տեսնել միայն փաստաբան Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործով տուժածների ներկայացուցչին: Ավելին՝ ԱԺ իշխող մեծամասնությունը ոչ մեկ անգամ է ուղղակի և անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միևնույն է, մերժելու են: Ու չնայած Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահի ներկայացնելիք հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունն այլ մարդու է տվել՝ այդպես հակադրվելով խորհրդարանական մեծամասնությանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցը թեև դեռ չի քննարկվել, սակայն նրանք հակված են առաջիկայում դեմ քվեարկել նաև Վաղարշյանին, ինչպես վերջին անգամ դեմ էին եղել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր