211652_close_icon
views-count3964 դիտում article-date 22:58 15-05-2019

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահի հետ

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։ Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշեց, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։ Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան- Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկեցին  Հայաստան ի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բերեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր