հիմնական կայք
Լրահոս

«Եվրոպական երաժշտություն» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

«Եվրոպական երաժշտություն» փառատոնի շրջանակներում  Բուլղարիայում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Մայիսի 13-ին «Եվրոպական երաժշտություն» փառատոնի շրջանակներում Սոֆիայի ֆիլհարմոնիկ համերգասրահում Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ հայ դասական կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների համերգ:


Համերգի ընթացքում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի և Հայկ Բոյաջյանի գործերը կատարեց հայ երիտասարդ դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Արմեն-Լևոն Մանասերյանը:

«Եվրոպական երաժշտություն» համերգաշարի կազմակերպիչները նշեցին, որ առանձնահատուկ նշանակություն են տալիս Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանմանն ու հաջորդ սերունդներին դրա փոխանցմանը, և այդ գործում ապավինում են եվրոպական աշխարհամասում բնակվող ժողովուրդների կարևոր առաքելությանը:

Համերգն ունեցավ մեծ հաջողություն՝ արժանանալով ունկնդիրների ջերմ ընդունելությանը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք