882 դիտում
20:10 15-05-2019
ԵԱ. Սամբոյի Հայաստանի հավաքականի կազմը
Իսպանիայի Խիխոն քաղաքում մայիսի 16-22-ը կանցկացվի սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կունենա 19 ներկայացուցիչ:
Մարզական սամբոյի մրցաշարում մեդալների համար կպայքարեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Ռոբերտ Գաբրելյանը (74 կգ), Վահագն Չալյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ) և Արման Ավանեսյանը (100կգ):
Մարտական սամբոյի մրցաշարում հանդես կգան Ջոն Բալայանը (52 կգ), Պողոս Բադալյանը (57 կգ), Արման Նիազյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Դավիթ Պետրոսյանը (82 կգ) և Ավետիք Պողոսյանը (90 կգ): Կանանց պայքարում հանդես կգան Ասյա Լալազարյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ), Լիլիթ Պողոսյանը (60 կգ) և Գայանե Պետիկյանը (64 կգ):
Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել մայիսի 15-ին: Իսպանիա են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և Վովիկ Խոջայանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Նմանատիպ նյութեր
1540 դիտում
19:00 06-10-2014
Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնություն. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը
1496 դիտում
12:30 20-11-2014
Սամբոյի աշխարհի առաջնություն. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am