211652_close_icon
views-count1922 դիտում article-date 23:08 15-05-2019

Սպիտակում վերանորոգվել և վերակահավորվել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը և նոր ներառական խաղահրապարակ է կառուցվել

Այսօր Սպիտակում վերաբացվեց վերանորոգված և վերակահավորված, վերականգնողական նոր ծառայություններով համալրված Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը: ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը, Կրթության և գիտության նախարարությունը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը համատեղել են իրենց ջանքերը՝ այս կենտրոնին նոր շունչ հաղորդելու և ավելի բազմազան կրթական ու վերականգնողական ծառայություններ տրամադրելու Սպիտակում ու մոտակա համայնքներում ապրող թե՛ հաշմանդամություն ունեցող ու թե՛ չունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին: Բացման արարողությանը ելույթ ունեցան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը և Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Կենտրոնի բնականոն գործունեությունը ապահովելու համար հենց կենտրոնում փոխըմբռնման հուշագիր է կնքվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև: Ծրագիրը, որի հիմնական նպատակներից մեկը հաշմանադամություն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին իրենց համայնքում որակյալ ծառայությունները հասանելի դարձնելն է, կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի և Արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով: 2018թ-ի դեկտեմբերի 7-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան գրասենյակները կազմակերպել էին գալա ընթրիք, որին մասնակցել են Արգենտինայի կառավարության, մասնավոր հատվածի և հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հայտնի անձիք և մտավորականներ: Հանգանակված ողջ գումարն ուղղվել է Սպիտակ՝ չորս հիմնական ուղղություններով: Այսօր արդեն հպարտությամբ հայտնում ենք, որ չորս ուղղություններից երկուսն այլևս իրականություն են՝ նոր ծառայություններով համալրված մանկավարժահոգեբանական կենտրոնը և նոր ներառական խաղահրապարակն այսօրվանից գործում են: Նպատակը մեկն է՝ հաշմանդամություն ունեցող ու չունեցող երեխաներին միասին զարգանալու հնարավորություն տալ՝ համապատասխան ծառայությունների ու խաղի շնորհիվ: Համատեղ խաղը կազմակերպելու համար Լոռու մարզպետարանի և Սպիտակի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ստեղծվեց այս ուրախ ու համապատասխան սարքավորումներով հագեցած խաղահրապարակը, և երիտասարդների համար տեղադրվեցին ֆիզիկական վարժություններ կատարելու սարքավորումներ: Սա հնարավորություն կտա երիտասարդներին լինել ֆիզիկապես ակտիվ և հաճախակի մարզվել: Ի դեպ, մայիսի 15-ը պատահական չի ընտրվել: Ընտանիքի միջազգային օրվա խորհրդով, կարևորելով ընտանիքի դերը ողջ հասարակության զարգացման մեջ, մենք լիահույս ենք, որ ներդրված ծառայություններն իսկապես կաջակցեն Սպիտակում ապրող ընտանիքներին ու կնպաստեն ողջ համայնքի զարգացմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար՝ Զառա Սարգսյանին Հեռ.՝ +37477 232 169 Էլ. հասցե՝ [email protected] [b]ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին[/b] ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.org/armenia և www.unicef.org կայքերը: Երեխաների մասին նորագույն տվյալներ ստանալու համար կարող եք այցելել՝ data.unicef.org կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր