211652_close_icon
views-count14691 դիտում article-date 18:17 15-05-2019

«Առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ՝ բանակի». Քոչարյանի ուշագրավ հայտարարությունը՝ դատարանում. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/05/15/1043225/?fbclid=IwAR1qFxRQ67Y4GnYP4hkiNtxftyYOxvdgDiFaoKnpyOxdnoERfXJi72meQuM]Aravot.am[/url]-ը գրում է. Քիչ առաջ դատարանում ուշագրավ հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը շարունակվում է: Քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Քոչարյանը հայտարարեց. «10 սպանության փաստը այդ քրգործում ընդհանրապես չկա, բայց մի դրվագ այսպես անորոշ ձեւով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց… եւ այլն, ինքնագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով: Այլ հիմնավորում, թե ինչու են այդ դրվագը մտցրել այս մեղադրականի մեջ, ոչ մի բացատրություն չունի: Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, առնչություն չկա 10 սպանության հետ, եղել է Չերյոմուխայից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ բանակի»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/05/15/1043225/?fbclid=IwAR1qFxRQ67Y4GnYP4hkiNtxftyYOxvdgDiFaoKnpyOxdnoERfXJi72meQuM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր