211652_close_icon
views-count75355 դիտում article-date 18:07 15-05-2019

Պարո՛ն Օսիպյան, Երևանի ճանապարհային ոստիկանությունը ոչ թե բարեփոխվում է, այլ օր-օրի նահանջում է. որոշ ճանապարհային ոստիկանների աշխատաոճը հիշեցնում է «սովետական գաիշնիկի» աշխատաոճը

Արդեն մի քանի օր է ՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վթարների մեջ հայտնված վարորդներից, ովքեր բարձրաձայնում են, որ երբ վթար է լինում, մի քանի ժամից ավելի սպասում են «Մեծն» Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների բարեհաճելուն: Եթե բարեհաճում էլ են, ապա իրենց ուշացումը պատճառաբանում են նրանով, որ իրենք անհավես են գալիս դեպքի վայր; Այսօր՝ ժամը 12-40-ի սահմաններում, Էրեբունի վարչական շրջանում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները ու քաղաքացիները մի քանի անգամ ահազանգել են Երևանի ճանապարհային ոստիկանություն, որպեսզի կարգախումբը մոտենա, սակայն ստացվել է՝ «Էշ մի սատկի, գարուն կգա»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես նշված վթարի համար 3 անգամ ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և միայն ժամը 17:05–ի սահմաններում դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության Հրայր անունով ինչ-որ «երևույթ» ու մի բան էլ նեղացել է, թե ինչի համար են էս ստից վթարի համար Գաի կանչում: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պետք է հետևություններ անի և ճանապարհային ոստիկանությունը մաքրի նման «ստից» կադրերից: Առաջիկայում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնելու է քաղաքացիների դիմում- բողոքները՝ կապված Երևանի ճանապարհային ոստիկանության ոչ օպերատիվ աշխատանքների հետ:

Նմանատիպ նյութեր