211652_close_icon
views-count1320 դիտում article-date 17:46 15-05-2019

«Բավարիան» կարող է գլխավորել Վան Բոմելը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից: Մյունխենյան ակումբը ցանկանում է հրավիրել Մարկվան Բոմելին, որը ներկայումս գլխավորում է հոլանդական ՊՍՎ-ն: 42-ամյա վան Բոմելը «Բավարիայի» կազմում խաղացել է 2006-2011 թվականներին, երկուական անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն և Գավաթակիր: Հունիսին նա գլխավորեց ՊՍՎ-ն, որը Հոլանդիայի առաջնությունում ընթանում է երկրորդ տեղում: «Բավարիան» Բունդեսլիգայի ավարտից մեկ տուր առաջ առաջին տեղում է և 2 միավորով է գերազանցում Դորտմունդի «Բորուսիային»: Թիմը նաև դուրս է եկել Գերմանիայի Գավաթի եզրափակիչ, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պարտվեց «Լիվերպուլին»:

Նմանատիպ նյութեր