հիմնական կայք
Լրահոս

Գվարդիոլան երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց ԱՊԼ-ի լավագույն մարզիչ

Գվարդիոլան երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց ԱՊԼ-ի լավագույն մարզիչ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ:


«Քաղաքաբնակները» կատալոնացի մասնագետի գլխավորությամբ դարձան Պրեմիեր-լիգայի չեմպիոն՝ մեկ միավորով գերազանցելով «Լիվերպուլին»:

Գվարդիոլան Ալեքս Ֆերգյուսոնից և Ժոզե Մոուրինյոյից հետո դարձավ երրորդ մարզիչը, որը հաջորդ մրցաշրջանում պահպանում է չեմպիոնական տիտղոսը: 48-ամյա մարզիչը նաև 2017/18 մրցաշրջանի լավագույն մարզիչ էր ճանաչվել:

Բացի Գվարդիոլայից, այդ մրցանակին հավակնում էին նաև Յուրգեն Կլոպը` «Լիվերպուլ», Մաուրիսիո Պոչետինոն՝ «Տոտենհեմ» և Նունու Էշպիրիտու Սանտուն՝ «Վուլվերհեմթփոն»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք