2951 դիտում
14:59 15-05-2019
Տարվա աղմկոտ տրանսֆերը. Գրիզմանը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը: Սա, այս տարվա առայժմ ամենաաղմկոտ տրանսֆերն է:
Ֆրանսիայի հավաքականի խաղացող կարիերան կշարունակիէ «Բարսելոնայում»: Հուլիսի 1-ից 28-ամյա խաղացողի հրաժարագինը 200 մլն եվրոյից կդառնա 120 մլն եվրո:
«Սրանք հիասքանչ հինգ տարիներ էին, շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար, դուք միշտ կմնաք իմ սրտում»,- ասել է ֆուտբոլիստը՝ դիմելով ակումբի երկրպագուներին:
Գրիզմանը մադրիդցիների կազմը համալրել է 2014 թվականին՝ տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադից»: Տրանսֆերի արժեքն այդ ժամանակ կազմել էր 30 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, նա մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 256 հանդիպման և դարձել 133 գոլի հեղինակ:
2017/18 մրցաշրջանում Գրիզմանը թիմի կազմում նվաճել է Եվրոպայի Լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Նմանատիպ նյութեր
13488 դիտում
21:34 29-01-2018
«Մանչեսթեր Սիթին» իրականացրեց հերթական աղմկոտ տրանսֆերը
3481 դիտում
13:47 17-11-2016
Ժոզեպ Բարտոմեու. Մեսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»
2291 դիտում
18:19 01-09-2020
Գվարդիոլան Մեսիին խորհուրդ է տվել կարիերան ավարտել «Բարսելոնայում»
Այս բաժնից
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3712 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
994 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն