211652_close_icon
views-count1134 դիտում article-date 15:57 15-05-2019

Բելառուսի Ազգային ժողովում կայացել է հանդիպում՝ դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ

Մայիսի 14-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուս համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի (Болеслав Пирштук), հանձնաժողովի բելառուսական մասի անդամների և քարտուղարի հետ: Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց տարբեր ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների առկա ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության առավել ակտիվացման, ինչպես նաև օրակարգի հարստացման ուղղությամբ: Կարևորվեց նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը խորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում։

Նմանատիպ նյութեր