հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Երևանում. պաշտպանության նախարարության համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային. քաղաքացին մի քանի մետր բարձրությունից ընկել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք Երևանում. պաշտպանության նախարարության համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային. քաղաքացին մի քանի մետր բարձրությունից ընկել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում 59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում КамАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանի կանչով օպերատիվորեն ժամանեց Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին КамАЗ-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք