211652_close_icon
views-count2518 դիտում article-date 11:55 15-05-2019

Իրանը պաշտոնապես կրճատեց միջուկային գործարքով իր ստանձնած պարտավորությունների մի մասը

Իրանի իշխանությունները հայտնել են միջուկային համաձայնագրի շրջանակներում իրանական կողմի ստանձնած պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ քայլը պատասխանն է համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուն։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Զարիֆի հետ հանդիպմանը խնդրել էր պարզաբանում տալ Թեհրանի այդ որոշմանը։

Նմանատիպ նյութեր