211652_close_icon
views-count46809 դիտում article-date 23:35 14-05-2019

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Տավուշի մարզում բախվում են Mercedes-ն ու УАЗ-ը. УАЗ-ում հրդեհ է բռնկվում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է մայիսի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցել УАЗ-ի և Mercedes-ի բախումը, երբ բախման հետևանքով УАЗ-ում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 13:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել էին 32-ամյա Վարդան Փաշինյանի վարած Mercedes մակնիշի 65 OO 827 համարանիշի և Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 53-ամյա Մհեր Դավթյանի վարած УАЗ մակնիշի 35 QD 527 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Վ. Փաշինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր