211652_close_icon
views-count26914 դիտում article-date 22:52 14-05-2019

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք տիրապետում են օպերատիվ իրավիճակին. նրանք հայտնաբերել են մեծ քանակի զենք ու զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 14-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի և 118 հոդվածի հատկանիշներով հետաքննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ և մինչ կատարվում էր հետաքննություն, Արաբկիրի ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզում են, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 55-ամյա Գևորգ Բագրատունուն պատկանող տանը զենք-զինամթերք կա: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարում է հետաքննիչի միջնորդությունը և Արաբկիրի ոստիկանները Գ. Բագրատունուն պատկանող տանը հայտնաբերում են ԱԿ -74 տիպի ինքնաձիգ, պահունակ՝ լիցքավորված 29 հատ փամփուշտով, փամփուշտի համար նախատեսված պահունակ ՝ լիցքավորված 19 փամփուշտով, մեկ փողանի գործարանային հրացան, մեկ փողանի ԻԺ- 18 տեսակի հրացան, ազդանշանային գլանակներ, մեծ քանակի տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր տեսակի մարտական նռնակներ առանց պայթուցիչի, 2 տուփ 400 գրամ և 200 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյոււթեր, լուսաձայնային գլանակ, մեկ հատ KPM- AУ1 գրառմամբ սարք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բագրատունին «ավարով» բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ողջ զենքն ու զինանոցը առգրավված է և նշանակվել է դատաձգաբանական: փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանութան Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն այս տարի ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, ինչպես նաև ոստիկանության ծառայողների անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում մեծ թվով քաղաքացիներ Արաբկիրի ոստիկանություն են ներկայացել ու ոստիկաններին են հանձնել իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքը, ովքեր էլ ազատվել են քրեական պատասխանատվությունից: Ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է,քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց մոտ պահվող ապօրինի զենքերն ու զինամթերքները հանձնեն իրավապահներին, ինչի արդյունքում կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ հանձնված զենք- զինամթերքով հանցագործություն կամ հանցագործություններ չեն եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր