211652_close_icon
views-count3081 դիտում article-date 22:00 14-05-2019

Բունդեսլիգայում Մխիթարյանից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստը կխաղա

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայի «Հոֆենհայմ» ակումբում, հայտնում է գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը: Ադամյանը նոր ակումբի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր: Նշենք` Ադամյանը 2017 թվականից հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» ակումբում: Նրա համար «Հոֆենհայմը» վճարել է 1,5 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» կազմում մասնակցել է երկրորդ Բունդեսլիգայի 32 հանդիպման, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Այսպիսով, Սարգիս Ադամյանը կդառնա Հայաստանի հավաքականի երկրորդ խաղացողը, որը հանդես կգա Բունդեսլիգայում: Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայում» խաղում էր Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրից առաջ «Հոֆենհայմը» ընթանում է 8-րդ տեղում և պահպանում է Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր