հիմնական կայք
Լրահոս

Արմավիրի մարզպետը ճանաչողական այցով եղել է Արմավիրի մայր ջրանցքում, Գետաշեն և Բերքաշատ համայնքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմավիրի մարզպետը ճանաչողական այցով եղել է Արմավիրի մայր ջրանցքում, Գետաշեն և Բերքաշատ համայնքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի գյուղատնտեսության և քաղաքաշինության վարչությունների պետերի ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիրի մայր ջրանցքի գլխամասային հիդրոկառույց, եղել է նաև Գետաշեն և Բերքաշատ համայնքներում։


Մայր ջրանցքի գլխամասային հանգույցը ջրառ է իրականացնում Արաքս գետից՝ վայրկյանում մաքսիմում 54 խմ-ի չափով և այն փոխանցում է Արմավիր ՋՕԸ-ին, «Արմավիր լույս» ՀԷԿ-ին, ջուրն օգտագործում է նաև ջրանցքի տեխնիկական շահագործման համար։ Արմավիրի մայր ջրանցքը ոռոգում է շուրջ 25 հազար հա հողատարածք։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ոռոգման շրջանում աշխատանքերի անխափան կազմակերպման տեսնակյունից կարևորել է ջրանցքի հնարավորությունների լիարժեք օգտագործումը:

Այնուհետև մարզպետն այցելել է Գետաշեն համայնք, ծանոթացել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում համայնքում ընթացող խմելու ջրագծի ներքին ցանցի կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 45 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից, 5 մլն դրամն էլ համաֆինանսավորվել է համայնքային բյուջեից: Խմելու ջրագծի ներքին ցանցի կապիտալ վերանորոգման արդյունքում համայնքի 490 տնային տնտեսությունից ավելի քան 150-ը կապահովվի որակյալ խմելու ջրով:

Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև Գետաշենի միջնակարգ դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, պետության, մասնավոր հատվածի և բարերարների աջակցությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերին: Կրթօջախում մարզպետին առաջարկվել է հնարավորության դեպքում աջակցել մարզադահլիճի վերանորոգմանը և դպրոցի մասնաշենքում մանկապարտեզի բացման համար լիցենզավորման գործընթացի կազմակերպմանը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև սահմանամերձ Բերքաշատ համայնք, տեղում ծանոթանացել համայնքում տեղակայված հակակարկտային կայանի ընդհանուր վիճակին և հզորությանը: Համբարձում Մաթևոսյանին տեղեկացվել է, որ կայանը գտնվում է սարքին վիճակում և պաշտպանում է համայնքային նշանակության հողատարածքները հայկական կողմից եկող կարկտաբեր ամպերից, սակայն կայանի գործարկումն անզոր է, երբ կարկտաբեր ամպերը Թուրքիայի կողմից են լինում։

Բերքաշատում մարզպետը եղել է նաև «Արմավիր լույս» հիդրոէլետրակայանում, որը տարեկան արտադրում է 3-4 մլն կվտ/ժամ էլելկտրաէներգիա և տրամադրում է Հայաստանի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին։

Բերքաշատ համայնք կատարած այցի ավարտին մարզպետը ծանոթացել է նաև մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում խմելաջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 30 մլն դրամ է, որն ամբողջությամբ հատկացվել է պետական բյուջեից: Ընթացող շինաշխատանքների արդյունում համայնքի 100 տնտեսություն կապահովվի որակյալ խմելու ջրով:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Գետաշեն և Բերքաշատ համայնքներում խմելաջրի ցանցի հիմնանորոգումն իրականացնող շինարարակական կազմակերպության պատասխանատուին հորդորել է շեշտը դնել շինաշխատանքների որակի վրա և սահմանված ժամկետում ապահովել ջրագծերի շահագործումը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք