211652_close_icon
views-count2134 դիտում article-date 21:14 14-05-2019

Ռոման Ամոյան. Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է արդար մրցակցության կողմնակից

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական, նախկին ըմբիշ Ռոման Ամոյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարությանը։ «Կարդացել եմ այդ հարցազրույցը, որտեղ Միհրան Հարությունյանն ասել էր, որ պայմանավորվածություն է ունեցել ՀԱՕԿ նախագահի հետ և պետք է մեկ գոտեմարտով որոշվի, թե ով է մեկնելու մրցաշարերին: Ասեմ, որ դա այդքան էլ այդպես չէ: Պարոն Ծառուկյանը միշտ եղել է արդար մրցակցության կողմնակից: Նա ասել է, որ մարզիկը պետք է մասնակցի Հայաստանի առաջնությանը և հաղթի, որպեսզի մասնակցի միջազգային մրցաշարերի: Գլխավոր մարզիչը ևս այդպես է անում, և այլ կերպ լինել չի կարող: Պարոն Ծառուկյանի հետ ընդհանուր հայտարարի են եկել, սակայն հայտարարությունն այլ կերպ է ձևակերպվել»,- ասել է Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը:

Նմանատիպ նյութեր