211652_close_icon
views-count7783 դիտում article-date 20:35 14-05-2019

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008-ից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից, հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը մրցումների դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել էր մեդալը։ Այժմ հայ ծանրորդուհին զրկվել է մյուս մեդալներից։ Խուրշուդյանի դոպինգ-թեստը դրական է եղել ոչ միայն Լոնդոնի Օլիմպիական խաղերին, այլև 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով ծանրորդուհու՝ 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր մեդալներն ու գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել, տեղեկացնում է [url=https://http://www.armsport.am/hy/news/2019/05/14/arm/979041]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր