հիմնական կայք
Լրահոս

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարար Նուրա ալ-Քաաբիի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարար Նուրա ալ-Քաաբիի հետ Մայիսի 13-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարար Նուրա ալ-Քաաբիի (Noura Al Kaabi) հետ:


Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա զարգացման ուղղություններին առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվեց մասնագիտական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունները, ինչպես նաև՝ համատեղ միջոցառումների կազմակերպումը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք