հիմնական կայք
Լրահոս

Լարված իրավիճակ Ալավերդի քաղաքի պետական քոլեջում. Ուսանողները դասադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լարված իրավիճակ Ալավերդի քաղաքի պետական քոլեջում. Ուսանողները դասադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի պետական քոլեջում լարված մթնոլորտ է:


Մայիսի 8-ին, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Ալավերդու պետական քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը ազատվել է աշխատանքից և տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Աստղիկ Ավետյանը:

Սակայն դասախոսական կազմը, աշխատակիցները և որոշ ուսանողներ դեմ են, որպեսզի Ա. Ավետյանը լինի տնօրենի պաշտոնակատար:

Դասախոսական կազմը շեշտում է, որ ունեն նաև այլ փոխտնօրեն, ով նախկինում աշխատել է դպրոցի տնօրեն, ով կարող է լինել տնօրեն, բայց ոչ Ա. Ավետյանը:

Ա. Ավետյանը նշված քոլեջում աշխատում է արդեն 26 տարի, որից 24-ը՝ փոխտնօրենի պաշտոնում: Քոլեջի ուսանողները դասերի չեն մասնակցում, իսկ դասախոսական կոլեկտիվից էլ 8 հոգի ազատման դիմում են ներկայացրել և սպասում են, որպեսզի պաշտոնակատարը մակագրի:

Ա. Ավետյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը պատրաստ է աշխատել այդ կոլեկտիվի հետ՝ եթե հետ վերցնեն դիմումները, նաև շեշտեց որ 8-ից 5-ը ամիսներ առաջ տեսչական ստուգումների հետևանքով չեն որակավորվել, ովքեր անկախ նրանից, թե ով կլինի տնօրեն, ազատվելու են աշխատանքից:

Նշեք, որ արդեն նախկին տնօրեն Ռ. Ստեփանյանը նույնպես տեսչական ստուգումների արդյունքում 2 և ավելի խախտումների համար է ազատվել աշխատանքից:

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք