211652_close_icon
views-count1470 դիտում article-date 18:58 14-05-2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի միջազգային համագործակցության և ներդրումների նախարարի հետ

Մայիսի 12-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի միջազգային համագործակցության և ներդրումների նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սահար Նասրի (Sahar Nasr) հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Սահար Նասրը հայտնեց ընթացիկ տարում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Կահիրեում գումարելու եգիպտական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը քննարկեցին ԵՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Նմանատիպ նյութեր