հիմնական կայք
Լրահոս

Ադրբեջանում զայրացած են «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի արտահայտությունների վրա

Ադրբեջանում զայրացած են «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի արտահայտությունների վրա Ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևը քննադատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելու վերաբերյալ խոսքերի համար:


«Յուրգեն Կլոպը բացարձակ պրոֆեսիոնալ է և մեծագույն մարզիչ: Բայց նրա արտահայտությունները Բաքվի ընտրության մասին ինձ վիրավորեցին:

«Ի՞նչ են նրանք կերել, երբ Բաքվին ընտրել են եզրափակիչ խաղի համար», հարցրել էր նա: Հիմա ես եմ ցանկանում հերր Կլոպին հարցնել. ի՞նչ է նա կերել, երբ իմ երկրի հասցեին նման անպարկեշտ արտահայտություններ է արել:

Ցանկանումեմ գերմանացի Կլոպին հիշեցնել, որ նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության հիմքում հենց ժողովուրդներին բաժանելն էր «արիացիների» և «ցածրակարգների», որոնք պետք է ոչնչացնել: Ես չեմ ասում, թե նման վայրենի մտքեր է հայտնել: Բայց այս ամենում տարրական քամահրանք կա այլ երկրի և այլ ժողովրդի նկատմամբ:

Հիմա՝ բրիտանական արտգործնախարարության մասին: Մեծ Բրիտանիան իր յուրահատուկ ներդրումն է ունեցել քաղաքակրթության զարգացման մեջ: Իր պատմությամբ, լեզվով, գրականությամբ, երաժշտությամբ, գիտությամբ: Նրա հանդեպ իմ հարգանքը անսահման է:

Բայց հայտարարել, թե զբոսաշրջիկները պետք է Բաքվում խուսափեն գիշերային հարձակումներից, չափազանց վիրավորական է: Անիմաստ է նույնիսկ ապացուցել, որ Բաքուն շատ ավելի անվտանգ քաղաք է, քան՝ Լոնդոնը, որի որոշ շրջաններ գիշերը իսկապես պետք է չմտնել», ասել է Աբդուլաևը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք