211652_close_icon
views-count1634 դիտում article-date 17:40 14-05-2019

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Էիզաբեթ գիմնազիայի և Երևանի պետական հումանիտար քոլեջի շուրջ 20 աշակերտների

Մայիսի 13-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալեց Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքում գտնվող Էլիզաբեթ գիմնազիայի և Երևանի պետական հումանիտար քոլեջի շուրջ 20 աշակերտների և հայկական և գերմանական կողմերից ծրագրի համակարգողներին: Աշակերտները Գերմանիա էին ժամանել Էլիզաբեթ գիմնազիայի հետ աշակերտական փոխանակման ծրագրի շրջանակներում: Ողջունելով հյուրերին՝ դեսպանը կարևորեց ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի միջև հաստատված ապակենտրոնացված համագործակցությունը և ընդգծեց, որ փոխգործակցության հետագա ակտիվացման համար առկա է մեծ ներուժ, որն անհրաժեշտ է իրացնել տարբեր ծրագրերի միջոցով: Շնորհակալություն հայտնելով փոխանակման ծրագրի իրականացման հարցում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ունեցած ներդրման համար՝ հյուրերը ներկայացրին երկշաբաթյա այցի շրջանակներում նախատեսվող ծրագրի մանրամասներ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց, որ փոխանակման ծրագիրը, որի առաջին փուլը տեղի էր ունեցել նախորդ տարի, արդեն կրում է շարունակական բնույթ: Զրուցակիցները մանրակրկիտ քննարկեցին երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր