հիմնական կայք
Լրահոս

Մարզիկների ավանը պատրաստ է ընդունել Եվրոպական խաղերի մասնակիցներին

Մարզիկների ավանը պատրաստ է ընդունել Եվրոպական խաղերի մասնակիցներին Մինսկում գտնվող «Ուսանողական ավանի» շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ավանը հյուրընկալելու է հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերի համար Բելառուսի մայրաքաղաք ժամանած Ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակություներին:


Բելառուսի պետական համալսարանի հանրակացարանը բաղկացած է 9 շենքերից և պատրաստ է հյուրընկալել մոտ 9800 մարդու:

Համալիրը վերակառուցվել է Եվրոպական խաղերի համար: Բոլոր մարզօջախները գտնվում են ավանի հարևանությամբ:
Օրերս «Ուսանողական ավան» է այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը բարձր է գնահատել համալիրի պատրաստվածությունը: Եվրոպական խաղերի ընթացքում ավանում կաշխատեն մոտ 700 կամավորներ: Սպասվում է, որ առաջին պատվիրակությունները Մինսկ կժամանեն հունիսի 15-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձևերում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք