211652_close_icon
views-count2673 դիտում article-date 16:25 14-05-2019

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը և խորհրդական Լևոն Մարգարյանը։ Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը կարևորել է հանրության հետ պարզ և թափանցիկ աշխատելու համար տեղեկատվական դաշտում նոր գործիքակազմով ու նոր հարթակներով ընթանալու առաջնահերթությունը, մասնավորապես՝ կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման առումով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հ. Մովսիսյանը ներկայացրել է Արցախ ժամանելու հիմնական նպատակները, ինչպես նաև փոխգործակցության խորացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների լայն շրջանակը: Նա նշել է, որ իրենք պատրաստ են ՊՈԱԿ-ին կից նորաբաց «Օրբելի» հետազոտական կենտրոնի փորձագիտական ներուժը ներդնել տարբեր ուղղություններով Արցախի համար և Արցախում ուսումնասիրություններ կատարելուն: Հանդիպման վերջում զրուցակիցները պայմանավորվածություններ են ձեռք բերել հեռահողորդակցության հասանելիության և արցախյան հեռուստատեսության ու ռադիոյի տեխնիկական ու ծրագրային վերազինման անհրաժեշտության խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր