211652_close_icon
views-count12526 դիտում article-date 13:29 14-05-2019

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը

87 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սուրեն Հովհաննեսի Գյանջումյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Մեծանուն Հայի մահվան կապակցությամբ` ցավակցում ենք Գյանջումյանի ընտանիքին և հարազատներին։ Կրթություն 1966-1977թթ. Սանկտ-Պետերբուրգի Արհմիութենական բարձրագույն դպրոց Գիտական աստճան, կոչում ՀՀ ժողովրդական արտիստ Երևանի պատվավոր քաղաքացի Աշխատանքային փորձ 2009թ. առ այսօր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս 1973թ. ստեղծել և մինչ օրս ղեկավարում է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը 1965թ. ստեղծել և մինչ օրս ղեկավարում է համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը 1967-1971թթ. ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը 1967-1977թթ. դասավանդել է ներկայիս Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս 1958-1983թթ. ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի-պարի և մանկապատանեկան անսամբլները 1957թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը Կարդացվող դասընթացներ Բակալավրիատ – Հայկական ժողովրդական պար, բալետմայստերի վարպետություն Մագիստրատուրա- Գիտական հետաքրքրությունների շրջանակը Պարագիտություն, բեմադրական աշխատանքներ, ժողովրդական պարերի ուսումնասիրություն և վերլուծություն Անդամակցություն Հայաստանի ազգային պարարվեստի միություն Պարգևներ 2012թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով 2012թ. պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով 2012թ. պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ոսկե մեդալով

Նմանատիպ նյութեր