հիմնական կայք
Լրահոս

Մարսելո Բյելսա. Երբ դիտում եմ Գվարդիոլայի «Սիթիի» խաղերը, ինձ անգրագետ եմ զգում

Մարսելո Բյելսա. Երբ դիտում եմ Գվարդիոլայի «Սիթիի» խաղերը, ինձ անգրագետ եմ զգում «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան մեկնաբանել է Պեպ Գվարդիոլայի աշխատանքը «Մանչեսթեր Սիթիում»:


«Երբ ես հայտնում եմ իմ հիացմունքը Գվարդիոլայի հանդեպ, պատճառն այն է, որ իր ստեղծած թիմերի խաղի գեղեցկությունը հնարավոր չէ պատճենել:

Շատերն ասում են. «Իսկ ի՞նչ էր անելու Գվարդիոլան առանց այն խաղացողների, որոնք նա ուներ «Բարսելոնայում»»: Կարելի է ընդունել, որ կատալոնական ակումբի խաղացողները ունիկալ էին: Պեպի «Բավարիայի» խաղացողներն էլ էին շատ լավը, նույնը կարելի է ասել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողների մասին:

Բայց ահա խաղաոճը, որը կարելի է տեսնել միայն Գվարդիոլայի թիմերի մոտ, շատ ավելի կարևոր է, քան նրա տրամադրության տակ գտնվող խաղացողները:

Ես չեմ ասում, որ խաղացողները նշանակություն չունեն: Ես ընդգծում եմ մարզչի ունակությունը՝ արարելու և ստեղծագործելու:

Երբ դիտում եմ «Ման Սիթիի» խաղերը, ինձ անգրագետ եմ զգում: Տեսնում եմ, որ ամեն ինչ ժամացույցի պես է աշխատում և փորձում պատճենել այն ու հասկանալ: Սակայն Գվարդիոլայի թիմերին հնարավոր չէ պատճենել», ասել է Բյելսան:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք