211652_close_icon
views-count1748 դիտում article-date 11:06 14-05-2019

Ոչխարի գլխաքանա­կը նվազում է. 2018-ին արտահանվել է 12.110 գլուխ մանր եղջերավոր կենդանի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ոչխարի գլխաքանա­կը տարեցտարի պակասում է: Այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին՝ 660 հազար 100, իսկ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 638 հազար 257 գլուխ: Չնայած այս պաշտոնական թվերին՝ Գյուղատնտե­սության նախարարության անասնա­բուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը համոզված է, որ ոչխարի գլխա­քանակի պահանջված չափը «կայու­նանում է»: «Ներկայումս քննարկվում է ոչխարաբուծությունը զարգացնելու վե­րաբերյալ ծրագիր: «Տոհմաբուծարան­ների ստեղծման ծրագիր ենք մշակել, որը կառավարության կողմից հավանու­թյան է արժանացել: Բացի այդ, Հայաս­տանում արոտները հիմնականում կտրտված են և հարմարեցված ոչխա­րաբուծությանը: Բայց մեծ ակտիվու­թյուն է նկատվում տնտեսվարողների կողմից»,- նկատեց Լ. Տեր-Իսահակյանը՝ հավելելով, որ Հայաստանից այս տարեսկզբից մինչև մայիսի 10-ի դրու­թյամբ արտահանվել է շուրջ 8500 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Նկատենք, որ 2018 թվականի ընթաց­քում Հայաստանից արտահանվել է 12 հազար 110 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը ՀՀ-ից զանգվածաբար արտահանվեց դե­պի հարևան Իրան, հայկական շուկա­յում առաջացավ գառան մսի դեֆիցիտ և ահռելի գնաճ: Արդյունքում Հայաս­տանում կտրուկ նվազեց ոչխարի գլ­խաքանակը: Իսկ ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Ի դեպ, այսօր էլ ոչխարի մսի գինը բավականին թանկ է՝ անցնում է 4 հազար դրամը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր