հիմնական կայք
Լրահոս

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճատև հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում մասնակցել են Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետը:


«Ես և պարոն Ալիևն ընթրիքի ընթացքում կարճ զրույց ունեցանք: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է նա:

Անդրադառնալով ապագայում նոր հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առայժմ հստակ պլաններ չկան:

«Ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Անհնար է հասնել այս հակամարտության կարգավորմանն առանց Ղարաբաղի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք