1753 դիտում
15:01 13-05-2019
Հրաչյա Չանդիրյան. Գերնպատակը Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճելն է
Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Հայաստանի առաջնությունը: «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում» մայիսի 10-12-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 40 մարզիկներ՝ տարբեր տարիքային խմբերում:
«Առաջնությանը մասնակցում էին 40 մարզիկներ։ Ուրախալի էր, որ բավական շատ էին սկսնակները։ Եվրոպայի առաջնությունում Լև Սարգսյանի և Վլադիմիր Հարությունյանի նվաճած մեդալի շնորհիվ մարզաձևը գովազդվեց ու երեխաները սկսեցին հաճախել։ Մեծահասակների արդյունքից այդքան էլ գոհ չեմ։ Խնդիրներ կան. Լև Սարգսյանն ունի մեջքի խնդիր, վնասվածք ունի նաև Ազատ Հարությունյանը, որին բժիշկները 1 տարի արգելել էին մարզվել աշտարակացատկից, բայց այս առաջնության ժամանակ փորձեցինք:
Դեռ ժամանակ կա մինչև մեր գլխավոր մեկնարկներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Մինչև այդ Սարգսյանն ու Հարությունյանը կմասնակցեն ամաշխարհային Գրան պրիին: Այդ մրցաշարից հետո պարզ կլինի, թե ինչ մարզավիճակով ենք մոտենում աշխարհի և Եվրոպայի առաջնություններին»,- ասաց մարզիչը:
Հրաչյա Չանդիրյանը նշեց, որ գերնպատակն աշխարհի առաջնության անհատական ցատկերի եզրափակիչում՝ լավագույն 12-յակում հայտնվելն է․
«Դա հնարավորություն կտա Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճել։ Գերնպատակը դա է: Եթե չստացվի, ապա Եվրոպայի առաջնությունում կփորձենք մեդալ նվաճել։ Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր վերջին փորձը կլինի 2020-ին Տոկիոյում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ անհատական ցատկերում որակավորվում են 10 լավագույնները, իսկ սինքրոնում՝ լավագույն քառյակը»,- խոսքը եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը։
Նմանատիպ նյութեր
4435 դիտում
17:17 18-07-2017
Հրաչյա Չանդիրյան. Մեր ջրացատկորդներն աննախադեպ արդյունք գրանցեցին
1602 դիտում
18:33 04-03-2021
Նպատակը օլիմպիական ուղեգիր նվաճելն է
1703 դիտում
17:08 08-10-2019
Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ի ուղեգիր է նվաճել
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1111 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3721 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ