211652_close_icon
views-count1784 դիտում article-date 12:31 13-05-2019

Ռուսաստանը դիտորդական թռիչք կիրականացնի ԱՄՆ-ի տարածքով

Ռուս օդաչուները պատրաստվում են դիտորդական թռիչք կատարել Միացյալ Նահանգների օդային տարածքով։ Այդ մասին հայտնում է ՌԴ զինված ուժերին պատկանող «Կարմիր աստղ» թերթը։ Թռիչքը կիրականացվի բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակներում։ «Բաց երկնքի վերաբերյալ միջազգային պայմանագրի շրջանակում ռուս տեսուչների խումբը ծրագրում է դիտորդական թռիչք իրականացնել ԱՄՆ-ի տարածքի վրայով Ту-154МЛК-1 ինքնաթիռով»,-ասված է հայտաարության մեջ։ Նշվում է, որ թռիչքը ռուսական կողմը կարող է իրականացնել մայիսի 12-ից մինչև մայիսի 20-ը ընկած ժամանակահատվածում , և ինքնաթիռը կարող է օդ բարձրանալ Միսսուրի նահանգում տեղակայված օդակայանից։

Նմանատիպ նյութեր