211652_close_icon
views-count128228 դիտում article-date 11:39 13-05-2019

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 35-ամյա վարորդը ВАЗ 2105-ով վթարի է ենթարկվել և տեղում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գեղամ Մարգարյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի 90 DO 044 համարանիշի ավտոմեքենայով Զառիթափ-Գոմք ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Զառիթափ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Մարգարյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժանանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գ. Գրիգորյանի և բաժնի պետի տեղակալ Տ. Աբրահամյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր