հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մարզի դատական բժիշկը CHRYSLER մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե դարպասին ու հայտնվել չգործող շինության մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մարզի դատական բժիշկը CHRYSLER մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե դարպասին ու հայտնվել չգործող շինության մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Միսակ Խաչատրյանը իր վարած CHRYSLER մակնիշի 34 QR 251 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու բազալտե հատվածին և առաջ ընթանալով՝ բախվել նշված փողոցի 2/1 հասցեում գտնվող չգործող փայտե պահեստի դարպասներին և մասամբ հայտնվել շինության ներսում։


Ինչպես դեպքի վայցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Նրան առաջինը օգնության են հասել Սարդարապատ գյուղի բնակիչները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները։

Բախման հետևանքով կոտրվել է շինության երկաթե դարպասներն ու ապակիները։

Դեպքի վայր են ժամանել արտակրգ իրավիճակների նախարարության փրկարա ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը, 2 մարտական հավարկ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորն Արմավիրի մարզի դատական բժիշկն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք