211652_close_icon
views-count3270 դիտում article-date 21:55 12-05-2019

Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերակառուցման նախահաշվային արժեքը կկազմի շուրջ 339 մլն դրամ. Tert.am

Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի վերակառուցման աշխատանքների նախահաշվային արժեքն, ըստ մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 339 մլն 079 537 ՀՀ դրամ. [url=https://www.tert.am/am/news/2019/05/12/artur-aleksanyan-sport-school/2996966?fbclid=IwAR3VMjuzqGzDDDDm-Jhel51syqqhtIPLVPjQZnbhBJIR5m9OoSI-r9n3BYs]Tert.am[/url]-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հ քաղաքաշինության կոմիտեից: Կոմիտեից հայտնեցին, որ քննարկվում է նաև նոր մարզադպրոցի կառուցման տարբերակը, որի հստակ գնահատականը հնարավոր կլինի տալ նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում: [b]- ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը վերանորոգելո՞ւ, թե՞ նոր շենք կառուցելու տարբերակն է դիտարկվում: Ընդհանրապես, ի՞նչ նախագծեր են քննարկվում: [/b] - ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի միջոցներով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք են հանդիսացել տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, տեխնիկական պայմանները և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված տեխնիկական բնութագրի պահանջները: Համաձայն մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ գոյություն ունեցող մարզադպրոցում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները. վերակառուցել 24.5 X 36.5 մ եզրային չափերով գոյություն ունեցող միահարկ երկու մարզադահլիճները. քանդել գոյություն ունեցող վարչական մասնաշենքը և կառուցել երկհարկանի նոր վարչական մասնաշենք 24.32 X 7.2 մ առանցքային չափերով. կառուցել խաղադաշտ, սպորտ հրապարակ և կաթսայատուն: Ներկայումս քննարկվում է նաև նոր մարզադպրոցի կառուցման տարբերակը: [b]- Որքա՞ն գումար է անհրաժեշտ վերանորոգման կամ կառուցման համար: [/b] - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի վերակառուցման աշխատանքների նախահաշվային արժեքն, ըստ «Վանարխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 339 079.537 հազար ՀՀ դրամ: [b]- Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չի վերանորոգվել մարզադպրոցը: [/b] - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի վերակառուցման աշխատանքները ներկայացվել են ՀՀ 2018-2020 և 2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Սակայն «Մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն» ծրագրով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված 470 000.0 հազար ՀՀ դրամ գումարը հատկացվել է միայն շարունակական բնույթի օբյեկտներին: Մասնավորապես. ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացվել են՝ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարության համար 228 755.7 հազար ՀՀ դրամ, ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի մարզադպրոցի շինարարության համար՝ 134 835.7 հազար ՀՀ դրամ, Կոտայքի մարզի ք. Չարենցավանի մարզադպրոցի շինարարության ավարտման համար՝ 106 408.6 հազար ՀՀ դրամ: Իսկ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով գումարները հատկացվել են՝ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարության ավարտման համար՝ 428 587.9 հազար ՀՀ դրամ, ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի մարզադպրոցի շինարարության ավարտման համար՝ 10 012.5 հազար ՀՀ դրամ, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի տանիքի վերակառուցման ավարտման համար՝ 28 665.7 հազար ՀՀ դրամ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի վերակառուցման աշխատանքները ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում չընդգրկման պատճառ է հանդիսացել այն, որ սկսել է գործել բյուջետավորման նոր մոտեցումներ, համաձայն որի համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացումը պետք է կատարվեն ՀՀ համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերով:

Նմանատիպ նյութեր