հիմնական կայք
Լրահոս

Կասկադյորական վթար Արմավիրի մարզում. Mercedes-ը Առատաշեն գյուղում տապալել է մի քանի ծառ ու կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կասկադյորական վթար Արմավիրի մարզում. Mercedes-ը Առատաշեն գյուղում տապալել է մի քանի ծառ ու կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:


Ժամը 17:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 35 ՍQ 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Առատաշեն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող առվակի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Աշոտ Սահակյանի գլխավորությամբ:

Ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արտակ Ասատրյանը և Գառնիկ Մելքոնյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը և արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարից կարճ ժամանակ անց օպերատիվորեն ժամանել է Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել՝ պատճառաբանելով, որ վթարի հետևանքով ինքը վնասվածքներ չի ստացել:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք