211652_close_icon
views-count13232 դիտում article-date 20:53 12-05-2019

Ալսուի ամուսինը պահանջել է գաղտնի պահել «Голос» մրցույթի ստուգման արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գործարար Յան Աբրամովը՝ «Голос. Дети» նախագծի հաղթող Միկելա Աբրամովայի հայրը և երգչուհի Ալսուի ամուսինը, պահանջել է գաղտնի պահել հեռուստանախագծի արդյունքների ստուգման տվյալները, որոնց արդյունքներով էր իր դուստրը [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/27/1123443/]հաղթող դարձել[/url], հայտնում է Baza տելեգրամ-ալիքը: Ըստ աղբյուրի, Աբրամովը դիմել է «Голос»-ի սեփականատեր հանդիսացող հոլանդական Talpa Media Holdings ընկերության ներկայացուցիչներին և բողոքել, որ իր ընտանիքի դեմ իսկական հակաքարոզչություն է իրականացվում՝ մրցույթում դստեր հաղթանակից հետո: Գործարարի կարծիքով, նման հակաքարոզչությունը կարող է հոգեբանական վնասվածքներ հասցնել Միկելային: Բացի այդ՝ ըստ Աբրամովի, ստուգումների արդյունքների հրապարակումը կարող է իրավիճակի հանդեպ նոր ուժգնությամբ ուշադրություն գրավել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր